Լրահոս

17.11.2017 19:21


Ողբերգական ավտովթար Արարատում. 26-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է Камаз-ի մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արարատում. 26-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է Камаз-ի մեջ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Գևորգյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի 41 AG 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Մուրադյանի վարած Камаз 5511 մակնիշի 35 FX 802 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 26-ամյա Հարություն Մաթևոսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Կ. Գևորգյանն ու նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի Ձերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Ռեբեկա Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը