Աշխարհ

20.11.2017 12:41


Կրասնոդար-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

Կրասնոդար-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի НА551Е93 (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և Lada Priora մակնիշի Р465ЕС07 (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վարորդները և Lada Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում մահացել են, իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը