Աշխարհ

21.11.2017 08:39


Ադրբեջանի բանակը կրակային վարժանքներ է արել առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում

Ադրբեջանի բանակը կրակային վարժանքներ է արել առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների վարժանքներն ակնցկացվել են նոյեմբերի 16-ից մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Այս վարժանքներին ներգրավվել են սահմանային հատվածներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ առաջին, երկրորդ, երրորդ կորպուսների անձնակազմները:

Դատելով լուսանկարներից՝ կրակային վարժանքներին ներգրավվել են Մի-24/35 ուղղաթիռներ, ինժեներա-սակրավորական տեխնիկա, Դ-30 և Գիացինտ-Բ քարշակվող հրետանի, Մստա-Ս ինքնագնաց հրետանի, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, Տ-72/90 տանկեր:

Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում մինչ այս՝ նոյեմբերի 18-ին, վարժանքներ էին արել Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները: Նոյեմբերի 18-19-ը վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակում։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը