Աշխարհ

21.11.2017 16:00


Լուգանսկում զինված հեղաշրջում է տեղի ունենում (տեսանյութ)

Լուգանսկում զինված հեղաշրջում է տեղի ունենում (տեսանյութ)

Լուգանսկում զինված հեղաշրջում է տեղի ունենում: Այս մասին հայտնել է ինքնահռչակ Լուգանսկի ազգային հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին:

Ներքին գործերի նախարարության զինված աշխատակիցները շրջափակել են կառավարության շենքը, ոմանց ձեռքին նռնակներ կան:

«Луганск 24» հեռուստաալիքն էլ հայտնում է, որ զինված անձինք նշել են, թե իրականում ուսումնավարժանքներ են իրականացվում։

Ավելի վաղ Պլոտնիցկին ՆԳՆ նախարար Իգոր Կորնետին պաշտոնից հեռացնելու հրամանագիր էր ստորագրել։

Լուգանսկի ՆԳՆ պաշտոնական կայքում էլ բաց ուղերձ է հրապարակվել Իգոր Պլոտնիցկիին։ Դրանում ասվում է, որ գերատեսչության աշխատակիցները խիստ վրդովված են զինված անհայտ խմբի գործողություններով, որոնք առանց թույլտվության գտնվել են Լուգանսկի տարածքում և խախտել օրենսդրությունը։

«Մենք չենք կարող հանգիստ և առանց միջամտելու հետևել, թե ինչպես են ազատորեն և առանց որևէ հիմքի ցեխը մտցնում Լուգանսկի ոստիկանության հեղինակությունը, ինչպես նաև՝ ապակայունացնում նախարարության աշխատանքային միջավայրը»,-ասված է ուղերձում։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը