Աշխարհ

23.11.2017 10:21


Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է․ չի կարողանում քայլել (լրացված, տեսանյութ)

Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է․ չի կարողանում քայլել (լրացված, տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է: Այս մասին Dni.Ru-ին հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան:

Նա նշել է, որ շաքարախտի պատճառով արտիստի ոտքերը դադարել են ենթարկվել, և նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը։

Բժիշկները դեռ զգուշանում են կանխատեսում անել։

Կայքը նկատում է, որ դերասանի առողջության վրա ակնհայտորեն ազդել է վերջին շաբաթների սթրեսը և բազմամյա ռեժիմի խախտումը: Նա ապրումներ է ունեցել, որ երիտասարդ կնոջ հետ գժտվելու պատճառով դարձել է սկանդալային պատմության հերոս: Բացի այդ, Արմեն Բորիսին պետք է խիստ դիետա պահպաներ․ բժիշկները շատ ճաշատեսակներ արգելել էին:

***

Ջիգարխանյանը գտնվում է հանգստյան տանն ու իրեն լավ է զգում: Այս մասին ria.ru-ի հետ զրույցում հայտնել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ հերքելով դերասանի հոսպիտալացման մասին լուրը:

Սողոմոնյանը հավելել է, որ Ջիգարխանյանն իր վարորդի հետ է մեկնել թատրոնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը