Աշխարհ

23.11.2017 14:49


Հեռուստահաղորդման ժամանակ ուկրաինացի պատգամավորը ձեռնափայտով հարձակվել է Սահակաշվիլիի վրա (տեսանյութ)

Հեռուստահաղորդման ժամանակ ուկրաինացի պատգամավորը ձեռնափայտով հարձակվել է Սահակաշվիլիի վրա (տեսանյութ)

«Ուկրաինական ձևաչափ» հեռուստահաղորդման ժամանակ Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը ձեռնփայտով հարձակվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վրա։ Վիճաբանությունը սկսվել է Սեփան Բանդերայի մասին քննարկման ժամանակ։

Մոսիյչուկը վրդովված հայտարարել է, որ Սահակաշվիլին Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շևարդնաձեի հետ կաշառակերությամբ է զբաղվել, ինչպես նաև՝ իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել Ուկրաինայում:

Հաղորդավարին դժվարությամբ է հաջողվել պահել Մոսիյչուկին, որ նա չհարվածի Սահակաշվիլիին:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը