Աշխարհ

25.11.2017 21:57


Մանչեսթեր Յունայթեդը նվազագույն հաշվով հաղթեց Բրայթոնին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդը նվազագույն հաշվով հաղթեց Բրայթոնին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Բրայթոնի» հետ:

Հանդիպումն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ, որոնք էլ հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով: Միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց մանկունիանցիների կիսապաշտպան Էշլի Յանգը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը հայտավորված էր և խաղը սկսեց պահեստայինների նստարանից: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին՝ փոխարինելով Մարսիալին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 29 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» նրանք զիջում են 5 միավոր: «Քաղաքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել: «Բրայթոնը» 16 միավորով 9-րդն է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բրայթոն»՝ 1:0

Գոլը՝ Յանգ (66)

Տեսանյութը՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը