Աշխարհ

26.11.2017 13:29


Քաղաքական ճգնաժամ Գերմանիայում․ կհաջողվի՞ Մերկելին կոալիցիա կազմել (տեսանյութ)

Քաղաքական ճգնաժամ Գերմանիայում․ կհաջողվի՞ Մերկելին կոալիցիա կազմել (տեսանյութ)

Գերմանացիների կեսից ավելին կողմ է մեծ կոալիցիայի ստեղծմանը։ Սա են վկայում Bild պարբերականի պատվերով անցկացված սոցիալական հարցումները։

Ավելի վաղ Մերկելի կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվել էր միանգամից մի քանի կուսակցություն։ Այժմ Գերմանիայում քննարկում են՝ ինչպես հաղթահարել քաղաքական ճգնաժամը։

Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում նոր կառավարության շուտափույթ ձևավորումն իր հիմնական նպատակն է: «Եվրոպային ուժեղ դիրքերից հանդես եկող Գերմանիա է անհրաժեշտ, ուստի մենք պետք է արագորեն նոր կառավարություն ձևավորենք»,-ասել է նա:

Իշխող քրիստոնյա-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների միջև կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները տապալվել են անցած կիրակի:

Նոյեմբերի 30-ին Մերկելը բանակցություններ կանցկացնի Բունդեսթագում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը