Աշխարհ

26.11.2017 20:52


«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը։ Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան կատարել է «Բումերանգ» երգը և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։

Մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանը։

Հայաստանից բացի մրցույթին մասնակցում էր ևս 15 երկիր՝Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

Այս տարի փոփոխություն էր կատարվել մրցույթի քվեարկության կարգում․ յուրաքանչյուր երկիր կարող էր քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին: Ձայները բաշխվել են 50/50 կարգով. հանդիսատեսի քվեարկությանը գումարվել են ժյուրիի գնահատականները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը