Աշխարհ

27.11.2017 16:08


MEN. Արդյոք Մխիթարյանը նոր Կագավա՞ն է

MEN. Արդյոք Մխիթարյանը նոր Կագավա՞ն է

Բրիտանական «Manchester Evening News»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հոդվածում զուգահեռ է անցկացվել մանչեսթերցիների նախկին ֆուտբոլիստ Սինձի Կագավայի հետ, ով 2014 թվականին «Օլդ Թրաֆորդից» վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը դժվար ժամանակներ է ապրել Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո: Սակայն վերջին խաղում նրա 20 րոպեանոց ելույթը դժվար թե ոգեչնչի նրա չկամեցողներին ստիպել Ժոզե Մոուրինյուին փոխել կարծիքը՝ ֆուտբոլիստի վերջին ելույթներից ձևավորված հիմար գնահատականի մասին:

Պորտուգալացին որոշել էր շանս տալ հայ կիսապաշտպանին առաջին անգամ «Չելսիից» կրած պարտությունից հետո: Կարող է վիճելի թվալ, սակայն Մխիթարյանը նույն ճգնաժամում է, որում հայտնվել էր մեկ տարի առաջ: Եթե Մխիթարյանը չսկսի զգալի դերակատարություն ունենալ թիմում, ապա նրա ապագան բավականին մշուշոտ է թվում:

Սխալ կլինի ասել, որ հետադարձ ճանապարհ չկա. 20 րոպե ժամանակը, այն խաղում, որտեղ քչերն են փայլել, բավարար չէ դատելու Հենրիխին: Սակայն ժամանակը գնում է, և եթե Մոուրինյուին չհաջողվի ամռանը ձեռք բերել Անտուան Գրիզմանին «Աթլետիկոյից», ապա Մխիթարյանը միևնույնն է կբախվի շատ ավելի լուրջ մրցակցության, քան հիմա:

Մոուրինյուն փլեյմեյքերի դիրքում փորձարկել է Մատային, Իբրահիմովիչին, Ռեշֆորդին և Լինգարդին, սակայն այդ գլուխկոտրուկը դեռ չի հաջողվում լուծել պորտուգալացի մասնագետին:

BBC-ն հաղորդել է, որ «Բորուսիան» հետաքրքրված է իր ֆուտբոլիստին վերադարձնելու մեջ, ինչպես դա տեղի ունեցավ Սինձի Կագավայի հետ 2014 թվականին: Գերմանական ակումբը վերջին տարիներին հետ է գնել Մարիո Գյոտցեի և Նուրի Շահինի տրանսֆերները: Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» գումար կկորցնի նախորդ տարի ծախսած 26 միլիոն ֆունտ ստերլինգից:

Չնայած նրան, որ Մխիթարյանն ունի տաղանդ պատասխանելու Մոուրինյուի քննադատությանը՝ Հենրիխը պետք է ցուցադրի, որ նաև ուժեղ բնավորության տեր է: Եթե ոչ, ապա Գրիզմանը և «Բորուսիան» կարող են տալ պատասխանը»,- գրում է պարբերականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը