Աշխարհ

27.11.2017 19:21


Ադրբեջանում ականանետային հաշվարկների վարժանքներ են արել

Ադրբեջանում ականանետային հաշվարկների վարժանքներ են արել

Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են ականանետային հաշվարկների էստաֆետային վազքի և պայմանական հակառակորդի թիրախների խոցման վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել է Պաշտպանության բանակի պահպանության տեղամասերից մեկի դիմաց տեղակայված զորամաս:

Զորավարժության անցկացման մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:

Նշենք, որ Ադրբեջանը մասնավորապես Արցախի հատվածում պարբերաբար կիրառում է 60-ից մինչև 120 մմ տրամաչափի ականանետներ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի բանակում անցկացվել էին խոշոր հրամանատարաշտաբային զորախաղեր, որոնց ներգրավվել էին Ադրբեջանի բանակի բոլոր՝ այդ թվում նաև Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը