Աշխարհ

28.11.2017 16:21


Ադրբեջանում ավարտական կուրսանտների դաշտային վարժանքներ են մեկնարկել

Ադրբեջանում ավարտական կուրսանտների դաշտային վարժանքներ են մեկնարկել

Նոյեմբերի 28-ին մեկնարկել են Ադրբեջանի ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների դաշտային վարժանքներ: Կուրսանտները երթով տեղակայվել են «Ղարահեյբեթ» զորավարժարանում: Ներգրավվել են միայն ավարտական՝ 4-րդ կուրսի ուսանողները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Դաշտային ելքի հայտարարվող հիմնական նպատակը կրակային վարժանքների անցկացմամբ կուրսանտների մարտական պատրաստականության աստիճանի ստուգումը, տեխնիկայի օգտագործման, մարտում զորքի ղեկավարման կանոնների, մեխանիզմների հետ կապված առաջադրանքների կատարումն է:

Նշվում է, որ վարժանքներին կներգրավի տարբեր նշանակության զինտեխնիկա: Հավելենք, որ կուրսանտները արդեն 2018 թ. ամռանից պետք է նշանակվեն համապատասխան զորամասեր՝ հետագա սպայական ծառայության համար:

Հիշեցնենք, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվեցին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը