Աշխարհ

29.11.2017 08:08


Մանչեսթեր Յունայթեդը գոլառատ խաղում հաղթեց Ուոթֆորդին. Մխիթարյանը հայտավորված չէր (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդը գոլառատ խաղում հաղթեց Ուոթֆորդին. Մխիթարյանը հայտավորված չէր (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում հյուրընկալվեց «Ուոթֆորդին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 4:2: Առաջին խաղակեսում «կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էշլի Յանգը, մեկ անգամ աչքի ընկավ Անտոնի Մարսիալը:

Տանտերերը գոլեր խփեցին երկրորդ խաղակեսում: «Ուոթֆորդի» կազմում առաջին գոլը խփեց Տրոյ Դինին` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: Րոպեներ անց աչքի ընկավ Աբդուլայե Դուկուրեն:

87-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Խեսե Լինգարդը:

«Մանկունիանցիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով շարունակեց մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: Աղյուսակը 37 միավորով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»:

«Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:4

Գոլերը` Դինի (77, 11 մետրանոց), Դուկուրե (84) - Յանգ (19, 25), Մարսիալ (32), Լինգարդ (87)

Տեսանյութը՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը