Աշխարհ

29.11.2017 15:52


Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզն այցելել է Ադրբեջան: Մինչև դեկտեմբերի 1-ը շարունակվող այցի շրջանակներում Քյուչուքյավուզը Ադրբեջանի ՊՆ-ում կանցկացնի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի համագործակցության ներկա մակարդակը, հեռանկարները և այլ հարցեր: Առայժմ այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Այցին ընդառաջ՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում հանդիպել էին երկու երկրների ՌՕՈւ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում, որոնցից խոշորագոյւնը «ԹուրԱզ բազե» պլանային զորավարժություն է: Վերջին անգամ այն անցկացվել էԱդրբեջանի տարածքում՝ 2017 թ. սեպտեմբերին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը