Աշխարհ

29.11.2017 16:33


Թբիլիսիում արձաններին բժշկական դիմակներ են հագցրել

Թբիլիսիում արձաններին բժշկական դիմակներ են հագցրել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող հուշարձանների մեծ մասին բժշկական դիմակներ են հագցվել:

Թե որն է այս գործողության նպատակը, կամ ովքեր են դրա կազմակերպիչները, այս պահին հայտնի չէ: Սոցիալական ցանցերում տարածված տարբերակներից մեկի համաձայն՝ ակցիայի կազմակերպիչներն այս կերպ ցանկանում են ուշադրության կենտրոնում պահել օդի աղտոտման խնդիրները:

Քաղաքապետարանը նույնպես տեղեկացված չէ ակցիայից:

Հուշարձաններին դիմակներ են հագցվում երեկ ուշ գիշերվանից:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը