Աշխարհ

30.11.2017 11:21


Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում Նախիջևանում (լուսանկար)

Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում Նախիջևանում (լուսանկար)

2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվում են դիպուկահարների հավաքներ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործալությունը։

Վարժանքներին ուշադրություն է դարձվում թիրախի հայտնաբերման, թիրախին մոտենալու, կրակային դիրք գրավելու, քողարկվելու, հրաձգությանը նախապատրաստվելու, պայմանական թիրախները խոցելու գործողությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 18-19-ին, Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում վարժանքներ էին անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել էին հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը