Աշխարհ

30.11.2017 15:46


Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարների վարժանքներ են արել

Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարների վարժանքներ են արել

Ադրբեջանում անցկացրել են «մոտոհրաձգային գումարտակի լավագույն հրամանատար» թեմայով զորավարժություն-մրցույթ: Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությունն անցկացվել է Ադրբեջանի բանակի «Ղարաբեյթ» զորավարժարանի տարածքում: Խաղարկվել են մոտոհրաձգային գումարտակների հրամանատարների ֆիզիկական պատրաստության, մարտական մեքենաների կառավարման, մարտի ժամանակ ստորաբաժանումների ղեկավարման առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ նույն զորավարժարանում նոյեմբերի 28-ին վարժանքներ էին արել Ադրբեջանի ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի ավարտական՝ 4-րդ կուրսի կուրսանտները:

Հավելենք, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվել էին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը