Աշխարհ

30.11.2017 19:25


102-րդ ռազմաբազայի ՌԷՊ և ԱԹՍ-ների ստորաբաժանումները վարժանքներ են արել Հայաստանում

102-րդ ռազմաբազայի ՌԷՊ և ԱԹՍ-ների ստորաբաժանումները վարժանքներ են արել Հայաստանում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել։ Այս մասին Razm.info-ին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

Եռօրյա վարժանքներն անցկացվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում։

Վարժանքներին ներգրավվել է 300 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Ինֆաունա», «Զաստավա», «Նավոդչիկ» ՌԷՊ համալիրներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը