Աշխարհ

06.12.2017 09:29


Պորոշենկոն պրանկերներին «միամտաբար» պատմել է Սահակաշվիլիի կապերի մասին (տեսանյութ)

Պորոշենկոն պրանկերներին «միամտաբար» պատմել է Սահակաշվիլիի կապերի մասին (տեսանյութ)

Երկրում և Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ տիրող իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա վստահ է եղել, որ խոսում է վրացական հատուկ ծառայություններից ինչ-որ մի ներկայացուցչի հետ։ Սակայն, պարզվել է, որ զանգահարողներն իրականում հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսն են։

Պորոշենկոն հայտնել է, որ Սահակաշվիլին կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ և ֆինանսավորվում է նրանցից։ Նաև նշել է, որ այդ կապակցությամբ մեղադրանք կառաջադրվի նրան և դատավարություն կլինի։

«Դա զզվելի և նողկալի է»,-ընդգծել է Պորոշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը