Լրահոս

06.12.2017 20:46


Ողբերգական ավտովթար Տավուշում. բախվել են ВАЗ 2106-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ

Ողբերգական ավտովթար Տավուշում. բախվել են ВАЗ 2106-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ 06-ի վարորդը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը