Աշխարհ

08.12.2017 11:16


Իմ և Մեսսիի պայքարը շարունակվում է․ Ռոնալդուն դարձավ Ոսկե գնդակ-2017-ի հաղթող

Իմ և Մեսսիի պայքարը շարունակվում է․ Ռոնալդուն դարձավ Ոսկե գնդակ-2017-ի հաղթող

«Ոսկե գնդակ-2017»-ի հաղթող այս տարի ևս դարձել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ նա շրջանցել է Նեյմարին և Լիոնել Մեսսիին:

Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա: Սա նրա 5-րդ «Ոսկե գնդակն» է․ այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:

Նունյքան անգամ «Ոսկե գնդակ» է ստացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

«Անչափ երջանիկ եմ: Ինձ համար մեծ և հրաշալի իրադարձությունն է այն, որ այս պարգևը ստանում եմ Փարիզում: Սա կարիերայիս լավագույն պահերից է: Կցանկանայի նման ապրումներ ունենալ ամեն տարի: Մրցաշրջանը հիանալի ստացվեց: Դարձա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու և այդ առիթով կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ խաղընկերներին: Նաև շնորհակալության խոսք եմ ուզում հղել այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ մնալ լավ մարզավիճակում ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Հույս ունեմ, որ կկարողանամ ևս մի քանի տարի հանդես գալ լավագույն մարզավիճակով:

Իմ և Մեսսիի պայքարը շարունակվում է: Երկուսս էլ անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր թիմերը լավ արդյունք գրանցեն: Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Ուրախ եմ «Ռեալում» և ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ»,- ասել է Ռոնալդուն:

«France Football»-ը նաև հրապարակել է «Ոսկե գնդակ-2017»-ի լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ ներգրավված խաղացողների անունները:

29. Դրիս Մերտենս «Նապոլի», Ֆիլիպե Կոուտինյո «Լիվերպուլ»

28. Էդին Ջեկո «Ռոմա»

27. Մատս Հումելս «Բավարիա»

26. Յան Օբլակ «Աթլետիկո»

25. Կարիմ Բենզեմա «Ռեալ Մադրիդ»

24. Ռադամել Ֆալկաո «Մոնակո»

23. Սադիո Մանե «Լիվերպուլ»

22. Լեոնարդո Բոնուչի «Միլան»

21. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ «Բորուսիա Դորտմունդ»

20. Դավիդ դե Խեա «Մանչեսթեր Յունայթեդ»

19. Էդեն Ազար «Չելսի»

18. Անտուան Գրիզման «Աթլետիկո Մադրիդ»

17. Տոնի Կրոս «Ռեալ Մադրիդ»

16. Մարսելո «Ռեալ Մադրիդ»

15. Պաուլո Դիբալա «Յուվենտուս»

14. Կևին դե Բրյույնե «Մանչեսթեր Սիթի»

13. Լուիս Սուարես «Բարսելոնա»

12. Իսկո «Ռեալ Մադրիդ»

11. Էդիսոն Կավանի ՊՍԺ

10. Հարի Քեյն «Տոտենհեմ»

9. Ռոբերտ Լևանդովկսի «Բավարիա»

8. Նգոլո Կանտե «Չելսի»

7. Կիլիան Մբապե ՊՍԺ

6 .Սերխիո Ռամոս «Ռեալ Մադրիդ»

5. Լուկա Մոդրիչ «Ռեալ Մադրիդ»

4. Ջանլուիջի Բուֆֆոն «Յուվենտուս»

3. Նեյմար ՊՍԺ

2. Լիոնել Մեսսի «Բարսելոնա»

1. Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ Մադրիդ»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը