Աշխարհ

08.12.2017 16:22


Լավրով․ Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը հակասում է բոլոր պայմանավորվածություններին (տեսանյութ)

Լավրով․ Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը հակասում է բոլոր պայմանավորվածություններին (տեսանյութ)

Ռուսաստանն, ի վերջո, արձագանքեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։

Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն անվանել է՝ բոլոր պայմանավորվածություններին հակասող։ Նրա խոսքով՝ եթե այդ հայտարարությունն անգամ բաժանել է միջազգային հանրությանը երկու մասի, ապա շատ ու շատ անհավասար կերպով։

Հիշեցնենք, որ նախօրեին, երբ Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին ամերիկուհի լրագրողը Թրամփի որոշման վերաբերյալ հարց էր հնչեցրել, Լավրովը ձևացրել էր, թե չի լսում։

«Ավելի բարձր բղավե՛ք, ես Ձեզ չեմ լսում»,-ծիծաղելով ասել էր Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը