Աշխարհ

08.12.2017 19:38


Բողոքի շղթայական ակցիաներ են սկսվել Մերձավոր Արևելքում՝ ընդդեմ Թրամփի որոշման (տեսանյութ)

Բողոքի շղթայական ակցիաներ են սկսվել Մերձավոր Արևելքում՝ ընդդեմ Թրամփի որոշման (տեսանյութ)

Հազարավոր պաղեստինցիներ են դուրս եկել փողոց Երուսաղեմում, Գազայի հատվածում, Հորդանանի Արևմտյան ափին՝ հայտարարելով «Նոր ինթիֆադա»։

Նրանք իրենց բողոքն են հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ։

Բազմահազարանոց բողոքի ակցիաներն ուղեկցվում են իսրայելական ոստիկանության և պաղեստինցի ցուցարարների միջև բախումներով: Տարբեր տվյալներով՝ կան զոհեր և բազմաթիվ տուժածներ։

Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառում:

Բողոքի շղթայական ակցիաներ են նաև Եգիպտոսում, Հորդանանում, Թուրքիայում ու Մերձավոր Արևելքի տասնյակ քաղաքներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը