Աշխարհ

09.12.2017 10:57


Թուրքիայում 3 ռազմական մեքենա է կողաշրջվել. կա 15 վիրավոր

Թուրքիայում 3 ռազմական մեքենա է կողաշրջվել. կա 15 վիրավոր

Դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքիայի ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա: Նախնական տեղեկություններով՝ մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Մեքենաները շարասյան կազմում շարժվում էին դեպի Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգ: Ընդհանուր առմամբ, շարասյան կազմում կար 60 ռազմական մեքենա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքիան 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն էր ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ: Այդ դեպքում ևս շարասյունը դուրս էր եկել Վանից ու կրկին կազմված էր թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներից:

Առայժմ պարզ չէ, թե Թուրքիան Իրաքի սահմանին ինչու է սկսել կրկին մեծ թվով ուժեր կուտակել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը