Կարծիք

11.12.2017 11:28


Կոռուպցիան որպես ոլորտի կայացման խթան

Կոռուպցիան որպես ոլորտի կայացման խթան

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ»,-հատված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից:

Հետաքրքիր է հողերն անօրինական օտարելը, բյուջեների նկատմամբ անազնիվ վերաբերմունքը, այսինքն, պարզվում է, որ կոռուպցիան ներելով է տեղական ինքնակառավարումը կայանում: Նոր հասկացա, որ նախարարների կոռուպցիան ներվում է, որպեսզի կառավարությունը կայանա, դատաիրավական համակարգում կոռուպցիան ներվում է, որ համակարգը կայանա:

Այո՛, այդ ճանապարհով են անցել եվրոպական բոլոր ժողովրդավարական, իրավական պետությունները: Կոռուպցիան է, որ նպաստել է եվրոպական արժեքների, տնտեսության, կրթության, առողջապահության զարգացմանը և կայացմանը քաղաքակիրթ երկրներում:

Հ.Գ. Եվ, վերջապես, կոռուպցիան մեր ավանդական ընտանեկան, ազգային արժեքներից է...

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը