Աշխարհ

11.12.2017 15:48


Պուտինն անսպասելի այցով մեկնել է Սիրիա և կարգադրել ռուսական զորքը դուրս բերել երկրից (տեսանյութ)

Պուտինն անսպասելի այցով մեկնել է Սիրիա և կարգադրել ռուսական զորքը դուրս բերել երկրից (տեսանյութ)

Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի այց է կատարել Սիրիա: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ նա ժամանել է Սիրիայի արևմուտքում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազա․ 2015 թվականից այնտեղ է տեղակայված ռուսական զորախումբը:

Պուտինը ելույթ է ունեցել զինծառայողների առջև և հայտարարել․ «Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին սկսել ռուսական խմբավորման դուրսբերումը և տեղափոխումը տեղակայման մշտական վայրեր»:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Պուտինը նաև ընդգծել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակած:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը