Աշխարհ

11.12.2017 18:59


Սահակաշվիլի․ «Ես Պուտինի թիվ մեկ թշնամին եմ» (տեսանյութ)

Սահակաշվիլի․ «Ես Պուտինի թիվ մեկ թշնամին եմ» (տեսանյութ)

Կիևում ձերբակալված Միխայիլ Սահակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ կշարունակի հացադուլը: Նա նշել է, որ սոված կմնա այնքան ժամանակ, մինչև կա՛մ ազատ կարձակվի, կա՛մ կմահանա բանտում:

«Եթե ինձ վերադարձնեն դատարան, ես կշարունակեմ սոված մնալ մինչև մահ, բայց բոլորը կիմանան՝ ով է կատարել այդ սպանությունը: Նրանք կարող են սպանել ինձ, սակայն երբեք չեն սպանի ուկրաինական ազգը, նրանց ազատության ձգտումը: Վանդակում ապրել նշանակում է լինել օլիգարխի անձնական գերին, ես Պուտինի թշնամին եմ: Ես ինձ ձերբակալված չեմ համարում, ես ինձ համարում եմ ռազմագերի: Իսկապե՛ս: Քանի որ նրանք պատերազմ են սկսել ուկրաինական ազգի դեմ»,-ասել է Սահակաշվիլին:

Նա նաև վստահեցրել է, որ որևէ տեսակի առճակատման կողմնակից չէ:

«Մեզ ոչ մի բախում պետք չէ, ես չեմ հորդորում կտրուկ քայլեր անել»-նիստերի դահլիճում՝ ճաղավանդակների հետևից ասել է Սահակաշվիլին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը