Աշխարհ

19.12.2017 18:42


Վրաստանի շրջաններում անգլերենի անվճար դասընթացներ կսկսվեն

Վրաստանի շրջաններում անգլերենի անվճար դասընթացներ կսկսվեն

Վրաստանի տարբեր շրջանների բնակիչները հնարավորություն են ստանում անվճար ուսումնասիրել անգլերեն լեզուն։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին և Բրիտանական խորհրդի ղեկավար Զազա Փուրցելաձեն։

Նշվում է, որ դասընթացները կկազմակերպվեն արդարադատության տներում։

ԿԳՆ-ի տեղեկատվությամբ, Վրաստանի սահմանամերձ շրջաններում անգլերեն լեզվի 6 կենտրոն կբացվի, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցողները և փախստականները կարող են անվճար մասնակցել դասընթացներին՝ օգտագործելով առկա գրքերն ու ուսումնական այլ նյութեր։

Բացի այդ, «անգլիական հասարակությունում ներգրավվածության և զբաղվածության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցիչները վերապատրաստման դասընթացների կմասնակցեն, 22 ուսուցիչ մեկ շաբաթ տևողությամբ կլինի Մեծ Բրիտանիայում։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը