Աշխարհ

19.12.2017 15:49


Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվից հեռանալուց հետո շարունակում է նոր բացահայտումներ անել Ադրբեջանի և այնտեղ տիրող բարքերի վերաբերյալ:

Լապշինն իր բլոգում հայտնել է, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած տեսակի կրոնական գրականություն՝ բացառությամբ մուսուլմանականի:

«Երբ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևի անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից տեղափոխեց Բաքու, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում և հրեական Թորան ու ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն: Բաքվի մեկուսարանում ինձ խուզարկելու ժամանակ այդ գրքերը ցուցադրաբար նետեցին հատակին՝ ասելով. «Չկա այլ աստված Ալլահից բացի»: Ապա ոտքով ընկած գրքերը շպրտեցին անկյուն, որտեղ դրված էր աղբամանը»,- պատմել է Լապշինը: Նա նշել է, որ թեպետ իրեն կրոնական մարդ չի համարում, սակայն նման վերաբերմունքը գրքերի ու մասնավորապես կրոնական գրքերի վերաբերյալ իրեն խիստ անհանգստացրել է:

Բլոգերը պատմել է, որ անգամ Բելառուսում ոչ ոք իրեն չի արգելել ընթերցել կրոնական գրականություն և իր բանտակիցներն ունեցել են ինչպես Ղուրան, այնպես էլ Աստվածաշունչ: Նա նշել է, որ Ադրբեջանում դժվար կլինի բոլոր նրանց համար, ովքեր մուսուլման չեն: «Անկախ ինձնից հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքերի այրումը»,- իր բլոգում գրել է Լապշինը:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը