Աշխարհ

19.12.2017 21:04


Մանչեսթեր Յունայթեդը սահմանել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

Մանչեսթեր Յունայթեդը սահմանել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

Հայտնի է, թե որքան գումարի դիմաց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի ձմռանը վաճառել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«The Daily Mail»-ի հաղորդմամբ, մանկունիացները 35 մլն ֆունտ (մոտ 40 մլն եվրո) կպահանջեն Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերի դիմաց:

Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», սակայն աղբյուրի փոխանցմամբ այս պահանջները կարող են ձեռնտու չլինել «Ինտերի» համար, որը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար ստիպված կլինի ֆուտբոլիստների վաճառել:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին ձեռք է բերել 27 մլն ֆունտի դիմաց 2016 թվականին, սակայն Մոուրինյուն օրեր առաջ ակնարկեց, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ` հայտարարելով, որ «յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև այն մասին, որ Մխիթարյանը ձմռանը կարող է վերադառնալ Դորտմունդ և ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնել «Բորուսիայում»:

Հիշեցնենք` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհանուր առմամբ 58 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 13 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը