Աշխարհ

19.12.2017 21:13


Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀՄ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնագծում ներկա իրավիճակին, պարբերաբար անցկացվող ԵԱՀԿ դիտարկումների արդյունքներին և հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը Կասպրշիկին հանդիպել է նաև նոյեմբերի 3-ին: Կողմերը քննարկել են շփման գծում անցկացվող մշտադիտարկումների արդյունքները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը