Աշխարհ

19.12.2017 22:23


Մխիթարյանը տեղ է գտել The Guardian-ի վարկածով տարվա 100 լավագույն խաղացողների ցանկում

Մխիթարյանը տեղ է գտել The Guardian-ի վարկածով տարվա 100 լավագույն խաղացողների ցանկում

Բրիտանական The Guardian պարբերականը սկսել է հրապարակել ընթացիկ տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների անունները: Այս պահին հայտնի է միայն 71-100-րդ հորիզոնականը զբաղեցրած խաղացողների անունները:

Լավագույնների ցանկում 92-րդ հորիզոնականը զբաղեցրել հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մանչեթերյան գրանդի խաղացողներ Նեմանյա Մատիչը և Մարկուս Ռեշֆորդը տեղ են գտել համապատասխանաբար 74-րդ և 75-րդ հորիզոնակակններում:

Հարկ է, նշել, որ հայազգի ֆուտբոլիստն առաջ է անցել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայից, «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասից և «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆաել Վարանից:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը