Աշխարհ

25.12.2017 13:47


Էրդողանը վախեցել է իրեն գրկել ցանկացող քաղաքացուց (տեսանյութ)

Էրդողանը վախեցել է իրեն գրկել ցանկացող քաղաքացուց (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շըրնաքում կազմակերպված «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ տհաճ իրադրության մեջ է հայտնվել:

Ինչպես հաղորդում թուրքական «Հուրիեթ» պարբերականը, համագումարում ունեցած ելույթից հետո նրա կողմնակիցներից մեկը, օգտվելով Էրդողանի թիկնապահների անուշադրությունից, վազել է բեմ և փորձել է փաթաթվել նախագահին: Էրդողանը, սակայն, վախենացած լինելով ու չհասկանալով, թե ինչ է կատարվում՝ նրան հետ է բրդել:

Վրա հասած թիկնապահները քաղաքացուն անմիջապես հեռացրել են բեմահարթակից:

Ավելի ուշ Էրդողանին փաթաթվել ցանկացող Հույսեյն Դեմիրհանը ոստիկանությունում տված ցուցմունքում հայտնել է, որ որևէ վատ մտադրություն չի ունեցել, բարձրացել է բեմ միայն նախագահին գրկելու նպատակով:

Հարցաքննությունից հետո Դեմիրհանն ազատ է արձակվել:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը