Աշխարհ

27.12.2017 17:26


Whoscored. Մխիթարյանի գնահատականը Բերնլիի հետ խաղում

Whoscored. Մխիթարյանի գնահատականը Բերնլիի հետ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունել է «Բերնլիին»: Խաղն ավարտվել է մարտական ոչ-ոքի` 2:2:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» կազմում փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի մեկնարկում:

Խաղից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է երկու թիմերի ֆուտբոլիստների գնահատականները:

Մխիթարյանը ստացել է միջինից բարձր` 6,7 գնահատականը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ջեյսի Լինգարդը` 8,3 գնահատականով: 8,3 գնահատական է ստացել նաև Էշլի Յանգը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը