Աշխարհ

27.12.2017 18:31


Վենգեր. Ես Մոուրինյուի կարգավիճակում եմ արդեն 21 տարի

Վենգեր. Ես Մոուրինյուի կարգավիճակում եմ արդեն 21 տարի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Ժոզե Մոուրինյուի այն խոսքերի մասին, թե «Մանչեսթեր Յունայթեդը» քիչ գումար է ծախսում տրանսֆերների վրա և չի կարողանում պայքարել «Մանչեսթեր Սիթիի» հետ.

«Ես նման իրավիճակում եմ 21 տարի: Հիմա դժգոհելու կարիք չեմ գտնում: Առաջնությունում միշտ եղել են 3-4 թիմեր, որոնք ավելի հարուստ էին, քան «Արսենալը»: Ես սովորել և համակերպվել եմ դրա հետ: Կարևորը՝ աշխատանքդ նորմալ կատարելն է: «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ավելի հարուստ են, քան մենք: Իհարկե, մենք պետք է այլ ճանապարհներ գտնենք հաջողության հասնելու համար»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Mirror»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը