Աշխարհ

27.12.2017 17:35


Կոսովոյում վարչապետի աշխատավարձը բարձրացնելու դեմ յուրօրինակ ակցիա է անցկացվել

Կոսովոյում վարչապետի աշխատավարձը բարձրացնելու դեմ յուրօրինակ ակցիա է անցկացվել

Պրիշտինայի բնակիչները հարյուրավոր փողկապներ ու վերնաշապիկներ են հավաքել ու կախել կառավարության շենքի ցանկապատից:

Այս ակցիան Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայի սեփական աշխատավարձը կրկնակի բարձրացնելու որոշման պատասխանն է:

Վարչապետը ասել էր, թե իր աշխատավարձը բարձրացնում է, որովհետև իր դիրքի հետ կապված սոլիդ հագուստներ գնելու համար ավելի շատ գումարի կարիք ունի:

«Ես ստիպված եմ փողկապներ գնել, ստիպված եմ վերնաշապիկներ գնել, սպիպված եմ լինել համապատասխան մակարդակի վրա», - անցած շաբաթավերջին մամուլին ասել էր վարչապետը:

Նա պատրաստվում է կրկնապատկել իր աշխատավարձը՝ ամսական հասցնելով 1300 եվրոյի:

Նախկին զինվորական Ռամուշ Հարադինայը վարչապետ է դարձել անցած սեպտեմբերին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը