Աշխարհ

28.12.2017 13:48


Թուրքիայում անհայտ անձը կրակել է դպրոցի բակում խաղացող երեխաների վրա

Թուրքիայում անհայտ անձը կրակել է դպրոցի բակում խաղացող երեխաների վրա

Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) քաղաքի Միթհաթփաշա թաղամասում անհայտ անձը ինքնաձիգով կրակ է բացել դպրոցներից մեկի բակում ֆուտբոլ խաղացող երեխաների վրա:

Թուրքական «Milliyet» լրատվամիջովի տեղեկացմամբ՝ հրազենի գործադրման հետևանքով վիրավորվել է 7 հոգի, այդ թվում՝ 5 երեխա:

Հարձակումն իրականացրած անձը դեպքից հետո դիմել է փախուստի: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննությունը և այժմ աշխատանքներ են իրականացվում նրան հայտնաբերման համար:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը