Աշխարհ

29.12.2017 12:50


Սոցհարցում Թուրքիայում. հայտնի են դարձել երկրի ամենավստահելի մարդկանց անունները

Սոցհարցում Թուրքիայում. հայտնի են դարձել երկրի ամենավստահելի մարդկանց անունները

Թուրքիայի Գեզիջի հետազոտական կենտրոնը դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցում է անցկացրել: Արդյունքների ամփոփումից պարզվել են երկրի ամենավստահելի մարդկանց անունները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Mynet» լրատվամիջոցը, սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 12 նահանգում: Հարցմանը մասնակցել է 2248 քաղաքացի:

Նրանց կարծիքով Թուրքիայի ամենավստահելի մարդիկ են.

1.Ուղուր Դյունդար (թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր )

2. Հանդե Ֆըրաթ (հեռուստահաղորդավար)

3. Իլքեր Բաշբուղ (Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ)

4.Ջեմ Յըլմազ (դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ)

5.Իսմայիլ Քյուչյուքքայա (լրագրող)

6. Ահմեթ Հաքան (հայտնի հաղորդավար, սյունակագիր)

7. Իլբեր Օրթայլ (պատմաբան)

8.Նիհաթ Հաթիփօղլու (աստվածաբան)

9.Ջանան Քարաթայ (հայտնի կին սրտաբան)

10.Ալի Քոչ (թուրքական «Koç» հոլդինգի սեփականատերներից)

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը