Աշխարհ

29.12.2017 17:32


Ղազախստանը Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը

Ղազախստանը Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը

Ռուսաստանը Ղազախստանին է մատակարարել պայմանագրով նախատեսված Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը։ Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը՝ 07 և 08 համարներով: Այս մասին դեկտեմբերի 28-ին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։

2015թ. դեկտեմբերին Ղազախստանը և Ռուսաստանը կնքել են պայմանագիր Ղազախստանին 7 միավոր Սու-30ՍՄ կործանիչ մատակարարելու մասին։ Այդ գործարքի արժեքը կազմել էր 10 մլրդ դոլար։

Պայմանագրով նախատեսված կործանիչների առաջին խմբաքանակը Ռուսաստանը մատակարարել է 2016-ի դեկտեմբերին։

Ավելի վաղ Ղազախստանը ստացել էր 2014 թվականին կնքված պայմանագրով նախատեսված «Իրկուտ» ընկերության արտադրության Սու-30ՍՄ կործանիչների ողջ խմբաքանակը (4 կործանիչ)։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը