Աշխարհ

29.12.2017 22:23


Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում

Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր աշխատավարձ է ստանում ակումբում:

28-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում: Մխիթարյանը շաբաթական վաստակում է 140 հազար ֆունտ ստերլինգ:

Նույնքան է ստանում նաև «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը: Նրանք կիսում են 18-ից 19-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ առաջին տեղում է Պոլ Պոգբան, ով շաբաթական վաստակում է 290 հազար ֆունտ ստերլինգ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը