Աշխարհ

30.12.2017 16:52


Ռոնալդու. Կարիերայիս ավարտից հետո կնկարվեմ ֆիլմերում և կզբաղվեմ բիզնեսով

Ռոնալդու. Կարիերայիս ավարտից հետո կնկարվեմ ֆիլմերում և կզբաղվեմ բիզնեսով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո.

«Այժմ ես կենտրոնացած եմ միայն ֆուտբոլի վրա: Հասկանում եմ, որ գալու է մի պահ, երբ պետք է ավարտեմ կարիերաս: Մինչև այդ ցանկանում եմ վայելել այս պահերը: Գիտեմ, որ կարիերայիս ավարտից հետո լավ կյանք եմ ունենալու: Այսպես եմ ասում, քանի որ կյանքումս նոր բաներ եմ փորձելու: Ցանկանում եմ նկարվել ֆիլմերում և սեփական բիզնեսով զբաղվել; Ունենալ հյուրանոցներ, մարզասրահներ և սպորտային հագուստի խանութներ: Ապագաս ծրագրել եմ դեռևս 27-28 տարեկանից»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը