Աշխարհ

31.12.2017 07:49


2018 թվականը՝ Դեղին հողե շան տարի

2018 թվականը՝ Դեղին հողե շան տարի

Համաձայն արևելյան օրացույցի՝ 2018 թվականին Կարմիր կրակե աքաղաղին փոխարինելու է գալու Դեղին հողե շունը: Այն իր իրավունքների մեջ կմտնի ոչ թե հունվարի 1-ին, այլ փետրվարի 16-ին:

Շունը հավատարմության և իմաստության խորհրդանշանն է, որը ողջ տարին պահպանելու է ձեր երջանկությունն ու հանգստությունը և շատ հետաքրքիր իրադարձություններ է խոստանում: Շան տարին ընդունված է համարել կայուն և բավականին արդյունավետ: Դեղին շունը կնպաստի, որ յուրաքաչյուրը ձեռք բերի նոր ընկերներ և ընտանեկան երջանկություն:

Աշխատանքում էլ այս տարի ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները և հասնել բարձունքների։ Լավ ժամանակաշրջան է նոր աշխատանք փնտրելու և աշխատանքային առաջընթաց ունենալու համար։

Սակայն Շան տարին ստեղծագործական մասնագիտություն ունեցող մարդկանց համար համարվում է վտանգավոր՝ մոտիվացիայի բացակայության և երևակայության պակասի պատճառով։

Շան տարվա գույնը դեղինն է՝ իր բոլոր երանգներով: Խորհուրդ է տրվում Ամանորը դիմավորել հենց այդ գույնի հագուստով:

Իսկ սեղանին պետք է շատ լինեն մսով ուտեստները, քանի որ Շունը միս է սիրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը