Աշխարհ

31.12.2017 17:16


Սքոուլզ․ «Մխիթարյանը վստահ չէ իր ուժերի վրա»

Սքոուլզ․ «Մխիթարյանը վստահ չէ իր ուժերի վրա»

«Ման. Յունայթեդ»-ի լեգենդ Փոլ Սքոուլզը ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դեմ ոչ-ոքիից հետո (0:0) խոսել է «կարմիր սատանաներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանը վստահ չէ իր ուժերի վրա: Այո՛, նա օգտակար գործողություններով աչքի ընկավ, բայց սխալներ էլ կային: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Մխիթարյանն ավելի ինքնավստահ կդառնա»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 65 րոպե:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը