Աշխարհ

04.01.2018 13:01


Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիՙ Միլանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը, հաղորդում է Daily Star-ը:

Իտալական ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է միայն կես տարով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն պորտուգալացի մասնագետը դրա մասին լսել չի ցանկանում: Մոուրինյուն պատրաստ կլինի Մխիթարյանին բաց թողնել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա իրականացնել Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խնդրել է ակումբի ղեկավարությանն իրականացնել Մխիթարյանի տեղափոխությունը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը