Աշխարհ

06.01.2018 08:46


Օղու աշխարհի ամենաթանկ գողացված շիշը գտնվել է դատարկ (տեսանյութ)

Օղու աշխարհի ամենաթանկ գողացված շիշը գտնվել է դատարկ (տեսանյութ)

Շուրջ 1,3 միլիոն դոլար արժողությամբ օղու շիշը, որը Կոպենհագենում գողացել էին դանիացի կոլեկցիոների սրճարանից, հայտնաբերվել է անվնաս վիճակում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը։

Իր հեթին, սրճարանի սեփականատեր Բրիան Ինգեբերգը Extra Bladet պարբերականին պատմել է, որ շիշը հայտնաբերվել է դատարկ՝ շինարարական հրապարակներից մեկում։

Օղու ամենաթանկ այդ շիշը պատրաստված է ոսկուց և արծաթից, իսկ նրա փականի վրա պատկերված է Ռուսական կայսրության զինանշանը՝ զարդարված թանկարժեք քարերով։

Ինգեբերգը կարծում է, որ գողությունը կատարել է սրճանարի նախկին աշխատակիցը, քանի որ չարագործը մուտք է գործել բանալիների կրկնօրինակով։

Կոլեկցիոներն անչափ ուրախ է, որ շիշը գտնվել է և պատրաստվում է այն կրկին օղով լցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը