Աշխարհ

06.01.2018 10:46


Մոուրինյուն ներողություն է խնդրել Մխիթարյանից

Մոուրինյուն ներողություն է խնդրել Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Դերբիի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել իր թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից։

Հիշեցնենք, որ Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Դերբիի» հետ: Մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Այն բացեց Ջեյսի Լինգարդը, իսկ Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից, խաղաց 45 րոպե և ընդմիջումից հետո նրան փոխարինեց Ռոմելու Լուկակուն:

Մեկնաբանելով Մխիթարյանին փոխարինելու իր որոշումը՝ Մոուրինյուն ասել է․ «Անարդար է, անարդա՛ր։ Եվ ընդմիջմանը ես նրան ասացի այդ մասին։ Ինձ դուր չեկավ այն, ինչ ես արեցի։ Անարդա՛ր է։ Նա դրան արժանի չէր։ Նա լավ էր խաղում։ Նա բաց թողած մի քանի հնարավորություններ ունեցավ, սակայն նա լավ էր խաղում և թիմին լավ դինամիկա էր հաղորդում։ Ես զգում էի, որ Ռեշֆորդը չի պատրաստվում գոլ խփել և ես չէի ցանկանում ժամանակ կորցնել։ Ես ընդգրկեցի Լուկակուին, ինչի համար ստիպված էի խաղացողի զոհաբերել։ Դա դարձավ Միկին։ Ես նրան զոհաբերեցի, բայց սովորաբար ես այդկերպ չեմ վարվում։ Բայց ընդմիջմանը ես ներողություն խնդրեցի նրանից, քանի որ նա դրան արժանի չէր»,- խոստովանել է Մոուրինյուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը