Աշխարհ

07.01.2018 19:11


Պայթյուն է տեղի ունեցել Ստոկհոլմի մետրոյում․ կա զոհ (տուժածներ)

Պայթյուն է տեղի ունեցել Ստոկհոլմի մետրոյում․ կա զոհ (տուժածներ)

Այսօր Ստոկհոլմի արվարձաններից մեկի մետրոյում պայթյուն է որոտացել․ 2 մարդ տուժել է։ Ինչպես հայտնում է Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, 60 տարեկանին մոտ մի տղամարդ գետնից ինչ-որ իր է բարձրացրել, որն անմիջապես պայթել է: Նա ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել: Մյուս տուժածը մոտ 40 տարեկան կին է․ նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության խոսնակ Սվեն-Էրիկ Օլսոնը հայտարարել է՝ ոչ մի կասկած չկա ենթադրելու, որ պայթյունը կապ ունի ահաբեկչության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը