Աշխարհ

08.01.2018 09:01


ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են մնացել Մխիթարյանի խաղից

ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են մնացել Մխիթարյանի խաղից

Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ խաղակես է անցկացրել «Դերբիի» հետ, ինչից հետո փոխարինվել է ընդմիջմանը։

Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է իր որոշումը՝ հայտնելով, որ ներողություն է խնդրել նման արարքի համար 28-ամյա ֆուտբոլիստից։

Սակայն մանչեսթերցիները երկրպագուները դժգոհ են մնացել Մխիթարյանի խաղից՝ պահանջելով վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։

@Coral

«Հենրիխ Մխիթարյանը որակյալ զարմանահրաշ ֆուտբոլիստից վերածվել է փաբում խաղացող մեծ Ջոնի։ Այլ կերպ ասած, նա անում է այն, ինչ Ֆերնանդո Տորեսը»։

@Devils_Latest

«Մոուրինյուն պետք է նրան թույլատրի հեռանալ։ Չեմ հավատում, որ Մխիթարյանը ոչնչություն է, սակայն մամուլը և որոշ երկրպագուներ դուրս են եկել նրա դեմ։ Նա կուժեղացնի բազմաթիվ թիմեր»։

@_Rraymond

«Լինգարդն անում է այն, ինչ պետք է աներ Մխիթարյանը։ «Մանչեսթեր Յունայթեդ», վաճառիր Մխիթարյանին և Լինգարդի համար գնիր նոր խաղակոշիկներ»։

@RobDawsonESPN

«Կարծում եմ, որ Մխիթարյանը կորցրել է իր վստահությունը»։

@Lingxrdinho

«Կարո՞ղ եք անմիջապես վաճառել Մխիթարյանին, նույնիսկ եթե վճարեն 20 միլիոն ֆունտ, կցանկանամ, որ նա հեռանա։ Այս պահին Հենրիխը միայն մեկ դեր ունի՝ ռոտացիայի խաղացող լինելն է»։

@LiamPaulCanning

«Հենրիխ Մխիթարյանը խաղաց 45 րոպե։ Նրա համար ամեն ինչ վատից դառնում է անտանելի։ Հենրիխի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» իսկապես մշուշոտ է»։

@Mikhel_MUFC

«Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյուն կարող է նրան վաճառել անմիջապես ստադիոնում»։

@ElmejorBailly

«Մխիթարյանը կրկին սարսափելի տեսք ուներ։ Որքան շուտ վաճառենք նրան, այնքան ավելի լավ»։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը