Աշխարհ

09.01.2018 10:08


2017 թ. Վրաստանում ամենաշատը թանկացել են կիտրոնն ու կարտոֆիլը

2017 թ. Վրաստանում ամենաշատը թանկացել են կիտրոնն ու կարտոֆիլը

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թ.-ին սպառողական ապրանքների և ծառայությունների գնաճի ցուցանիշները: Տարեկան գնաճը կազմել է 6.7%:

2017 թ.-ի դեկտեմբերին գնաճը կազմել է 0.8%, իսկ տարեկան ինֆլյացիայի մակարդակը` 6.7%: Ամենից շատ ապրանքային խմբերում ծխախոտի և ալկոհոլային խմիչքներինն աճել է 17.5%-ով: Դրանց հաջորդում է տրանսպորտի (հիմնականում վառելիքի) գների աճը` 15%: Առողջապահությունը թանկացել է 8.1%-ով, իսկ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները` 7.3%:

Եթե նայենք անհատական արտադրանքներին, ամենից շատ կիտրոնի գինն է աճել 68%-ով, այնուհետեւ կարտոֆիլի` 47%-ով: Տեղական արտադրության ծխախոտներինն աճել է 45%-ով, ներմուծվածներինը՝ 32%-ով: Լոլիկի գինն աճել է 37%-ով: Ավտոմեքենայի վառելիքի գնաճը բարձրացել է 30%-ով:

Աղյուսակ. Ապրանքները և ծառայություններ, որոնք 2017 թ.-ին ամենից շատ են թանկացել.

Ապրանքներ – գների աճ (%)

1. Կիտրոն` 68%
2. Կարտոֆիլ` 47%
3. Ծխախոտ, առանց տեղային զտիչի` 45%
4. Սալոր` 43%
5. Ծխախոտ, տեղական արտադրության ֆիլտրով 42%
6. Լոլիկ` 37%
7. Մանդարին` 35%
8. Ճակնդեղ` 35%
9. Գազար` 32%
10. Ներմուծված ծխախոտ ֆիլտրով` 32%
11. Դիզելային վառելիք` 30%
12. Ճանապարհորդություն ինքնաթիռով` 30%
13. Բրինձ` 28%
14. Գազի վառելիք` 28%
15. Բենզին` 27%
16. Խնձոր` 22%
17. Մարսողական համակարգի դեղամիջոցներ` 19%
18. Հավի ոտքեր` 17%
19. Անոթների լայնացման (վազոդիլացման) դեղամիջոցներ` 17%
20. Վարունգ` 17%:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը