Աշխարհ

10.01.2018 13:56


Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը՝ Ռոքսանա Բաբայանի ամուսինը (տեսանյութ)

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Դերժավինը՝ Ռոքսանա Բաբայանի ամուսինը (տեսանյութ)

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 81 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Երգիծական թատրոնի դերասան Միխայիլ Դերժավինը:

Նրա կինը՝ երգչուհի Ռոքսանա Բաբայանը հայտնել է ամուսինը հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի սկզբից, ու թեև բժիշկներն անում էին հնարավոր ամեն բան, սակայն նրա օրգանիզմը չի կարողացել պայքարել հիվանդության դեմ:

Դերժավինը ծնվել է 1936թ. հունիսի 15-ին՝ Մոսկվայում:

1967թ. ի վեր աշխատել է Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնում:

Նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը